Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մարտունու շուկայում բրուցելոզով հիվանդ անասուններ են վաճառվում. ֆերմեր (տեսանյութ)

 «Մի քանի ամիս է, ինչ Վայոց Ձորում սարսափելի իրավիճակ է, գյուղեր կան, որտեղ մանր, խոշոր եղջերավոր անասունների 55-60 տոկոսը հայտնվել է բրուցելոզի ճիրաններում։ Հիվանդ անասուններին տանում են Մարտունու շուկա և վաճառում»,-այս մասին ահազանգում է ֆերմեր Տիգան Եղոյանը:

Նրա հավաստմամբ՝ Քարագլուխ, Շատին և այլ գյուղերում 38 մարդ վարակվել է այդ  հիվանդությամբ:

«Մարտունու շուկայում անվերահսկելի իրավիճակ է, շատ անասուններ վարակված են։ Լավ, վերջապես ո՞վ է սրա պատասխանը տալու: Ո՞վ է կանգնելու գյուղացու կողքին»:

Ֆերմերի խոսքով՝ ինքը, իմանալով, որ վաճառվում են էժան այծեր, մի քանի հատ գնել է։ Երկու ամիս հետո նա դիմել է անասնաբուժական ծառայության պետին, որպեսզի ֆերմայում ստուգումներ անցկացվեն: Եվ պարզվել է, որ մի քանի անասունը պատճառ է դարձել, որպեսզի 50 տեսակի էնդեմիկ այծատեսակներ  վարակվեն բրուցելոզ հիվանդությամբ: Ասում է՝ ստիպված փոս է փորել, անասունը ենթարկել սպանդի և թաղել:

«Ես ականատես եմ եղել, որ սատկած ձին՝ երկար ժամանակ արևի տակ մնացած, մորթել են։ Ասել եմ՝ որտե՞ղ եք տանում, ասում են՝ երշիկի ցեխ։ Որտե՞ղ է մեր սննդի պետական տեսչական ծառայությունը, որտե՞ղ են մեր պետական մարմինները: Եթե իմ հայտարարության մեջ կա զրպարտանք, թող ինձ դատի տան»,- ասաց նա: