Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0654
A A
Քաղաքականություն

Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա է հիմնում (տեսանյութ)

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնում է Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներին ու արտացոլմանը մեր տարածաշրջանում:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հակամարտությանը, արևելագետն ասաց, որ այստեղ հատկանշական են երկու հանգամանք։

Առաջին այն է, որ Ռուսաստանն առաջին անգամ հայտարարեց, որ Իրանն իր դաշնակիցն է, իսկ երկրորդը՝ Չինաստանի՝ Իրանին ուղղված աջակցության հայտարարությունն է։ Այս երկու գերտերությունները, Սաֆրաստյանի խոսքով, եթե ամերիկա-իրանյան ռազմական բախումներ սկսվեն՝ չեն մասնակցի դրանց, սակայն հնարավորինս կաջակցեն։

Խոսելով Նախիջևանում որոշ ժամանակ առաջ կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նա նշեց, որ դրանք չեն սահմանափակվել միայն զորավարժություններով, այլև տեղեկություններ կան, որ Թուրքիան ցանկանում է այնտեղ ռազմաբազա հիմնել։

Արևելագետը նշեց, որ ներկայումս Սուդանում և Քաթարում կան թուրքական ռազմաբազաներ, իսկ հիմնվելիք երրորդն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և հակակշիռ կլինի Հայաստանում ռուսական ռազմաբազային։