Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանում ակնաբուժությունը ճիշտ ուղղությամբ է գնում. Նունե Եղիազարյան (տեսանյութ)

Երևանում մեկնարկել է Հայկական  ակնաբուժության  նախագծի  և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը, որին հրավիրված են

մոտ 300 մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև ԱՊՀ երկրներից ու Կենտրոնական Ասիայից:  Համաժողովը նվիրված է ակնաբուժությանը, նեոնատոլոգիային  և ներզատաբանությանը:

Հայկական ակնաբուժական նախագծի հայաստանյան  գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը նշեց, որ Հայաստանում ակնաբուժությունը բարձր մակարդակի վրա է, դրա մասին է վկայում այն, որ Հայաստանում կան գրեթե բոլոր ակնաբուժական ծառայությունները, որոնք կան զարգացած երկրներում: Ըստ նրա՝ Հայաստանում ակնաբուժությունը ճիշտ ուղղությամբ է գնում:

«Կիսելու ենք մեր փորձը  Միջին ասիական երկրների հետ, նրանք արդեն  մի քանի անգամ եղել են Հայաստանում, մենք ենք գնացել Ուզբեկստան, ցույց ենք տվել, թե ինչպես ենք մենք անում մեր ազգային ծրագիրը: Կարծես թե իրենք հետաքրքրված են,  այս համաժողովից հետո, ամենայն հավանականությամբ, սերտ համագործակցություն կլինի նրանց հետ»,- ասաց Նունե Եղիազարյանը:

Հայկական ակնաբուժական նախագծի հիմնադիր նախագահ  Ռոջեր Օհանեսյանն ընդգծում է, որ հիմա, երբ կա արհեստական ինտելեկտ եւ հեռաբժշկություն, կարող են հասնել գերազանց արդյունքների:

«Հիմա մենք աշխատում ենք կուրության  կանխարգելման վրա։ Մասնավորապես՝ շաքարային դիաբետի հետևանքով առաջացած, քանի որ այն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում  համարվում է կուրության պատճառներից մեկը»։

Մանրամասները՝ տեսանյութում: