Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131016
A A
Քաղաքականություն

Հայաստանը խաղաղասեր պետություն է. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։

Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ սպայական ծառայությունը կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է։

 «Դա պահանջում է կամք, անվերապահ և առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ և առանց քննարկման ապահովել սեփականն հրամանների ի կատար ածումը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ սա ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է։   Լինել սպա, վարչապետի խոսքով, նշանակում է այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ։

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզանից յուրաքանչյուրից։ Որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, հրամանները պետք է լինեն արդարացված, հրամանները պետք է լինեն իրավիճակի ճշգրիտ գնահատականներից բխող և հրամանները պետք է լինեն այնպիսին, որ ծառայեն ՀՀ ԶՈւ-ին, ՀՀ-ին, նրա ժողովրդին»,- ընդգծեց նա։

Գործադիր մարմնի ղեկավարը բաձր գնահատեց կանանց նեգրավվածությունը Զինված ուժերում՝ կարևորելով նրանց դերը տարբեր բանագավառներում։ Նա նշեց, որ Հայաստանը խաղաղասեր պետություն է, իսկ վերջինի երաշխիքը զինված ուժերն են։

«Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի»,- հղում անելով չինական ռազմարվեստի հայտնի ասույթին՝ շեշտեց Փաշինյանը։