Բացել լրահոսը Փակել լրահոսը
shun
A A
Պաշտոնական

Կատաղած շունը կտրել է շղթան և անհանգստացնում է բնակիչներին

Հուլիսի 21-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում շունը կտրել է վզի շղթան և անհանգստացնում է բնակիչներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք: