Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

 Շարունակվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային հագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում:

Հուլիսի 21-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` ասաց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը:

Իր հերթին ողջունելով ներկաներին` Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը և ներկայացրեց Հայաստան-Սփյուռք համագործակցության իր տեսլականը: «Որտեղ էլ գտնվել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինվորը»,- եզրափակեց իր խոսքը Զարեհ Սինանյանը: