Բացել լրահոսը Փակել լրահոսը
47062_b
A A
Պաշտոնական

Օձերը շարունակում են գրոհել բնակատեղիներ

Հուլիսի 20-21-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Արարատի մարզի Վարդաշեն գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Ագարակաձոր գյուղում, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 4 սահնօձ, 1 գյուրզա, 2 իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: