Բացել լրահոսը Փակել լրահոսը
1556733430_0 193 3071 1920_600x0_80_0_0_043cc8f57b0f432acec944d6575848e8
A A
Քաղաքականություն

Ուկրաինայում մեկնարկել են Ռադայի արտահերթ ընտրությունները

Ուկրաինայում բացվել են ընտրատեղամասերը՝ Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում քվեարկելու համար:
 
Այս մասին տեղեկանում ենք  ria.ru-ից:
 
Ընտրություններին մասնակցում է 24 կուսակցություն և 3220 թեկնածու։ 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական:
 
Ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները, անցողիկ շեմը կկազմի 5 տոկոսը։
 
Ռադայի արտահերթ ընտրություններում Ռուսաստանի ներկայացուցիչներին թույլ չի տրվել մասնակցել ընտրությունների մոնիթորինգին։ 

Իդեպ ուկրաինական ընտրություններին չեն հետևելու ԵԽԽՎ դիտորդները, քանի որ Կիևը չեղարկել է հրավերը:

Աղբյուրը նշում է, որ քվեարկությունը չի անցկացվի Կիևի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի տարածքում։ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ դրա պատճառով 7-10 միլիոն ուկրաինացիներ չեն կարողանա քվեարկել: