Բացել լրահոսը Փակել լրահոսը
sahman-4
A A
Պաշտոնական

Հայաստանում զինծառայող է զոհվել

ՀՀ մարտական դիրքերից մեկում զինծառայող է մահացել: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են»,-գրել է Հովհաննիսյանը:

Նա նաև ցավակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: