Բացել լրահոսը Փակել լրահոսը
60258579_2381899021830347_8745686019006791680_n
A A
Պաշտոնական

Ոստիկանության պարզաբանումը՝ փայտանյութով բեռնատարի հետ կապված

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օգտատերերից մեկի հրապարակման հետ կապված, որում ասվում էր, որ Իջեւան-Դիլիջան ճանապարհին փայտով լի բեռնատար է նկատվել․

«Պարզաբանում

Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով ՙՇոուն շարունակվո՞ւմ է՚ կասկած-մեղադրանքով:

Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը:

Ողջունելով քաղաքացիների զգոնություննն ու ապօրինի ծառահատումների դեմ պայքարին իրենց մասնակցությունը բերելու միտումը՝ հորդորում ենք ցանկացած կասկածելի դեպքում ուղղակի դիմել ոստիկանություն, ինչով իրոք կաջակցեք ոստիկանությանը, որը իրապես վերահսկում է իրավիճակը:

ՀԳ

Չնայած այն հանգամանքին, որ ներկայացված բոլոր փաստաթղթերն օրինական էին եւ տրված օրինական գործունեություն ծավալելու կազմակերպության կողմից, ոստիկանության պետի հանձնարարականով դրանք լրացուցիչ կենթարկվեն ստուգման:

Կից՝ լուսանկարներ»: