Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հաճելին կապել կարևորի հետ․ էլեկտրոնային երաժշտություն՝ Բուսաբանական այգում (տեսանյութ)

Երևանի էլեկտրոնային երաժշտության ներքո Բուսաբանական այգում մեկնարկել է «ԵՌԱՖԱԶԶ ՓՐԱԴԱՔՇՆ» ՍՊԸ-ի (YERAFAZZ PRODUCTION) կողմից կազմակերպված «ՇԱՌԺ» միջոցառումը։

«ԵՌԱՖԱԶԶ ՓՐԱԴԱՔՇՆ»-ի համահիմնադիր Էդգար Ջերեջյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է այգում փուլային եղանակով արևային ինքնաբավ լուսավորման ծրագրի ներդրումը։

Նա ընդգծեց նաև ծրագրի սոցիալական բաղադրիչը, որով այն իր շուրջն է հավաքում նաև հասարակության այն շերտերին, որոնք աղերս չունեն էլեկտրոնային երաժշտության հետ։

«Բոլորին ոգևորում է Բուսաբանական այգու լուսավորումը։ Ըստ այդմ՝ հավաքվում են, էլեկտրոնային երաժշտություն լսում, այգին են ակտիվացնում։ Այսինքն՝ մարդիկ, որոնք տարիներով չեն եղել Բուսաբանականում, հաճելի տեղ է դառնում, վերհիշում են»,- հավաստիացնում է նա։

«ՇԱՌԺ» միջոցառման հասարակայնության հետ կապերի կոորդինատոր­ Մհեր Մինասյանն իր հերթին նշեց, որ փորձել են հաճելին համատեղել կարևորի հետ՝ նոր շունչ հաղորդելով այգուն։

«Միջոցառման ավարտից հետո այգու մուտքից մինչև կամարի ավարտն անցկացվելու է արևային ինքնաբավ լուսավորություն»,- նշեց կոորդինատորը։

Մանրամասները՝ տեսանյութում