Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԴԽ անդամը ներկայացրել է՝ ինչն է անհանգստացնում Քոչարյանի գործը քննող դատավորին

Քաղաքականություն
grigor, nkar

Բարձրագույն դատական խորհրդի անդամները  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի   հետ   հանդիպմանը քննարկել են  նրա  բոլոր մտահոգությունները: Այս մասին հայտնել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը  լրագրողների հետ հանդիպմանը։

«Մենք դիմելու ենք գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինիցս մի քանի պարզաբանում ստանանք, որի արդյունքում կձևավորվի մեր  վերջնական դիրքորոշումը և կկատարենք մեր հայտարարությունը»,- ընդգծեց նա:

Բեքմեզյանը նշեց, որ Դավիթ Գրիգորյանը կասկածներ է հայտնել, որ  իր աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։ 

Գրիգոր Բեքմեզյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականի վերաբերյալ:

«Տիկին Տավարացյանը այդպես է գտել նպատակահարմար»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում մերժվեց  ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի պահանջը, որը Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվեն:  Սակայն, ավելի ուշ տիկին Տավարացյանը ներկայացրել էր իր հրաժարականի դիմումը: