Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդազարյան
A A
Քաղաքականություն

Ռուբեն Վարդազարյանը՝ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպել է Խորհրդի նախագահի ընտրությունը:

Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին:

Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն