Բացել լրահոսը Փակել լրահոսը
67235766_486153815469156_6055459843576168448_n
A A
Պաշտոնական

Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է. հայտարարություն

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջեւանի ավագանու անդամներ քննարկել են Իջեւանում ստեղծված իրավիճակը եւ հանդես եկել հայտարարությամբ.

«Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք.

- Անտառը ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

- Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին:

- Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

- Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով:

- Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

- Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումների դեմ պայքարին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

- Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

Ստորագրել են.

Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) - գործարար
Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի
Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) - քաղաքացի
Մերի Ավետիքյան (Мери Аветикян) - քաղաքացի
Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) - «Պրոգրես» ՀԿ նախագահ
Վարդան Սարգսյան - Իջեւանի ավագանու անդամ
Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) - Իջեւանի ավագանու անդամ
Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամ
Արման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամ
Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ
Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ
Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) - «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր
Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) - լրագրող

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է»: