Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Փորձում են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը. վարչապետ (տեսանյութ)

«Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձում են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Միանգամից ասեմ, որ կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,-այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիային:

«Փողոց փակելու միջոցով ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձում էին հարցը կարգավորել»,- վարչապետին ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Մովսիսյանը:

Վերջինը ներկայացրեց, որ իրավիճակը տվյալ պահին վերահսկվում է, մայրուղիները բաց են, և ոստիկանապետը գտնվում է այնտեղ:

Ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց, որ քրեական գործեր են հարուցվել, «ակտիվիստներից» 19 հոգի բերման են ենթարկվել, որոնցից 13-ը այս պահին ձերբակալված են, մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել:

Վարչապետը նշեց, որ «տվյալ դեպքում ճիշտ չի օգտագործել ակտիվիստ բառը», սակայն պետք է բացառել դեռևս բերման չենթարկվածների՝ երկրից դուրս փաստը, քանի որ «բերման պետք է ենթարկվեին 36 անձ»:

«Ոստիկանները այդ անձանց հասցեներով գնացել են, բայց միայն վերը նշված 19-ին են գտել տեղում, մյուսների հայտնաբերման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ»,- ասաց Մովսիսյանը:

«Տպավորություն է, որ որոշ շրջաններում բոլորը զբաղվում են ապօրինի ծառահատումներով, ամենևին այդպես չէ, դա մարդկանց որոշակի շրջան է, որոնք ստեղծել են ցանց, բայց բացառվում է որևէ ձևով ապօրինի կոմպրոմիսը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ մարմինների առաջ խնդիր դնելով՝ չի լինելու ոչ մի կոմպրոմիս:

«Շարքային քաղաքացիները ինչպես աղքատ եղել են, այդպես էլ աղքատ մնում են»,-ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ապօրինի ծառահատումներից օգուտ են ստանում այն մարդիկ, ովքեր առաջ էլ ծավալում էին իրենց գործունեությունը: