Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 18.07.
A A
Քաղաքականություն

Հայաստանի շախմատիստները առաջատար դիրքերում են միջազգային մրցումներում

Հայաստանի շախմատիստներն այս օրերին մասնակցում են մի քանի միջազգային մրցաշարերի:

Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը Պարդուբիցեում ընթացող արագ շախմատի CZECH OPEN 2019 մրցաշարում երեք տուրից հետո տարել է 3 հաղթանակ եւ ութ մասնակիցների հետ բաժանում է առաջին հորիզոնականը: Այսօր նախատեսված 4-րդ տուրում նա սեւերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Շանդուլ Գագարեի հետ: Դրանից հետո կկայանան նաեւ 5-6-րդ տուրերի պարտիաները:

Գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանն ու Հովհաննես Գաբուզյանը հաջող են հանդես գալիս Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: Կայացած 6 տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 5-ական միավոր եւ միասին բաժանում են 1-ին հորիզոնականը: Այսօր կայանալիք 7-րդ տուրում նրանք կհանդիպեն իրար հետ: Լեւոն Բաբուջյանը կխաղա սպիտակներով:

Մեր մյուս շախմատիստներից Մամիկոն Ղարիբյանն ու Հովիկ Հայրապետյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր եւ այժմ կիսում են 6-13-րդ տեղերը:

Բարսելոնայում անցկացվող Obert Internacional Sant Martí 2019 անվանումը կրող միջազգային մրցաշարում լավ է հանդես գալիս մեր գրոսմայստեր Տիգրան Կ. Հարությունյանը: Նա 5 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր եւ այժմ հինգ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Հաջորդ՝ 6-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով կհանդիպի 18-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ, հնդիկ Սրիշվան Մարալակշիկարի հետ: