Բացել լրահոսը Փակել լրահոսը
1563364840,6878
A A
Պաշտոնական

Ոստիկանությունից պարզաբանում են

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

Այսօր մի քանի կազմակերպություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել՝ նվիրված 2016 թվականին ՊՊԾ գնդում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին: Միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներից ոմանք զարմանալիորեն դժգոհել են, թե իրենց թույլ չեն տվել մտնել պարեկապահակային գնդի տարածք:
Ի գիտություն առաջին անգամ այս արարողությանը մասնակցողների` հայտնում ենք, որ նախորդ տարիներին հազարավոր քաղաքացիներ նույնպես իրենց հարգանքի ու երախտիքի տուրքն են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հենց գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին, և տարածք չեն մտել, քանզի ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը հատուկ պահպանվող տարածք է, ուր քաղաքացիական անձանց մուտքն արգելված է:
Համոզված ենք՝ եթե այսօրվա միջոցառման կազմակերպիչները նախորդ տարիներին մասնակցած լինեին հիշատակի արարողություններին, թյուրիմացության մեջ չէին ընկնի և անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չէին գցի հանրությանը: