Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվել են բժշկական պարագաններ

Հուլիսի 13-ին և 15-ին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվեցին բժշկական և առողջապահական պարագաններ:
 
Ինչպես Հայ ծերանոցի տնօրինությունը, այնպես էլ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
 
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին իր երախտագիտությունը հայտնեց հայ բժիշկներին պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։
 
Հոսպիտալի պետը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

 

ՀՀ ԱԳՆ