Բացել լրահոսը Փակել լրահոսը
sus
A A
Հասարակություն

Վրաստան ռադիոկատիվ նյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել. Aliq.ge

Ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխման և մաքսային կանոնների խախտման մեղադրանքով հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել, գրում է Aliq.ge-ն:

Տեղեկացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը:

Ըստ ՊԱԾ-ի նախնական հետաքննության, ձերբակալվածը Հայաստանից Վրաստանի տարածքով միջուկային նյութ էր տեղափոխում Ռուսաստան:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը մինիվենում 4 փաթեթավորած տուփ է թաքցրել, դրանցում հայտնաբերվել է մոտ 71 կգ ռադիացիոն, միջուկային նյութ, որոնք պարունակում էին 232 իզոտոպ թորիում (izotope thorium) նյութեր:

ՊԱԾ-ի համաձայն, առգրավվածը պատկանում է միջուկային նյութ է, չափազանց վտանգավոր է կյանքի և առողջության համար: Գործակալության տվյալներով, արկղերի մակերևույթի ճառագայթումը մեկ վայրկյանում կազմում է 18 մԶվտ, իսկ ճառագայթման անվտանգության թույլատրելի չափը մեկ վայրկյանում 0,5 մԶվտ է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում