Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը կմեկնի ԱՄՆ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ը աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ: