Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտին ու Սերժին ծառայած դատարանը չի կարող ծառայել նոր Հայաստանին. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Քաղաքագետ, Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ Հայաստանում «սողացող» հեղաշրջում է գնում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Լևոն Շիրինյանն, անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքին քաղաքական գործընթացներին, նշեց, որ Հայաստանում «սողացող» հեղաշրջում է գնում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և սաբոտաժ է սկսված ներկայիս իշխանությունների դեմ։

Քաղաքագետն առաջարկում է իջեցնել Սահմադրական դատարանի անդամների թոշակներն ու աշխատավարձերը, և բարձրացնել ավելի անապահովների աշխատավարձերը։ Նա ասաց, որ Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, իսկ Քոչարյանի գործը քաղաքական չէ։ 

«Ես դիմում եմ Ազգային ժողովին», - հայտարարեց Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության ղեկավարը՝ կոչ անելով մինչ արձակուրդ գնալը նիստ հրավիրել և լուծարել Սահմանադրական դատարանը։ 

«Ռոբերտին ու Սերժին ծառայած դատարանը չի կարող ծառայել նոր Հայաստանին», - նշեց նա՝ հավելելով, որ այն «տարիներ շարունակ ծառայել է գողապետությանը»։ 

Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը սպառվում է, և միակ հենքը մնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը։

Ըստ քաղաքագետի՝ ներկայիս իշխանությունները չունեն ռազմավարական հեռանկարների ծրագիր։ Նա նշեց, որ Հայաստանը պետք է զբաղվի ոչ մետաղական հանքարդյունաբերությամբ, և կոչ արեց իշխանություններին շեշտը դնել դրա վրա։ 

Լևոն Շիրինյանն անդրադարձավ վերջերս Երևանի քաղաքապետարանում կրկին տրված պարգևավճարներին՝ այն որակելով որպես յուրահատուկ կոռուպցիա։ Սակայն Շիրինյանը պաշտպանում է թավշյա հեղափոխության արժեքները։ 

Քրիստոնեա-Դեմոկրատ քաղաքական գործիչն առաջարկում է Հայաստանում կիրառել Ավստրիայի կառավարման համակարգը։ Անդրադառնալով վեթինգին և անցումային արդարադատությանը՝ նա ասաց, որ տեղյակ չէ դրանից, սակայն նշեց, որ Քրեական օրենսգիրքն ամբողջովին բավարար է։ 

 

Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ նա դեմ արտահայտվեց որևէ խաղաղապահ ուժերի տեղակայմանը։