Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armine-Ohanyan-e1547642257656
A A
Քաղաքականություն

«Այդքան էլ այնպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն». Արմինե Օհանյան (տեսանյութ)

Նախկինում իշխանությունները մշտապես փորձել են ազատ խոսքի դեմ քայլեր ձեռնարկել, սակայն վերջին մեկ տարում, գործող իշխանությունների կողմից մամուլի հանդեպ սուր արտահայտությունները և քրեական վարույթները գերազանցում է  նախորդ տարիներին. նշում է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա կարծիքով, լրատվամիջոցների հանդեպ դատական վարույթներն առաջացնում են մի շարք  ֆինանսական խնդիրներ, իսկ ազատ խոսքի դեմ ոտնձգությունները պետք է անհանգստացնի նաև հասարակությանը, քանի որ մամուլը հասարակության ձայնն է:

«Գուցե ցանկանում են ֆինանսական  խնդիրներ առաջացնել մամուլում, քանի որ պայմանավորված երկրի տնտեսական ծանր վիճակով մամուլը ունի բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, սակայն ես համոզված եմ, որ նույնիսկ այդ կերպ հնարավոր չէ լռեցնել ազատ խոսքը»:

 «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ավելացնում է, որ շուրջ  մեկ տարի դաժան քարոզչություն է մղվում ազատ խոսքի դեմ, որը հաճախ խրախուսվում և հրահրվում է նաև  իշխանության կողմից.

«Միայն «Հրապարակ» կայքի դեմ  կա 8-9 դատական հայց և դատարան դիմելու սպառնալիքներ: Եվ չնայած նրան, որ յուրաքանչյուր դատավորի վարույթում մոտավորապես 1500 գործ կա, դատական համակարգը շատ դանդաղ է քննում գործերը, սակայն պատգամավորների գործերը կայծակնային արագությամբ վարույթ է ընդունվել և դատական նիստեր նշանակվել:  Ինչը նշանակում է, որ այդքան էլ այնպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն: Որքան էլ, որ հմուտ ենք, այդ դիկտատիկ պայմաններում դժվար է լինելու հաղթել իշխանական հայցվորներին». ասաց  նա: