Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130895
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը» ամփոփում է 6-7 ամիսների աշխատանքները

«Իմ քայլը» խմբակցությունն ամփոփում է 6-7 ամիսների խորհրդարանական աշխատանքները:

Ազգային ժողովի հանձնաժողովների ներկայացուցիչները ներկայացնում են, թե այս ամիսների ընթացքում քանի նիստ է եղել, քանի օրենքի նախագիծ է քննարկվել, դրանցից քանիսն են դրական կամ բացասական եզրակացության արժանացել:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը նիստեր է ունեցել, իսկ արդեն աշնանը հանձնաժողովը կունենա գերհագեցած նիստեր:

Ինչպես նախկինում տեղի ունեցած նիստերը, այնպես էլ ապագայում տեղի ունեցողները կլինեն դռնփակ։

«Հնարավորության դեպքում ձեզ պարբերաբար տեղյակ կպահենք, թե ինչ քայլեր են իրար հաջորդում»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա հավելեց, որ քննիչ հանձնաժողովի արդյունքները հասարակության համար պիտի լինեն անհերքելի, որովհետև դրանք պիտի լինեն ստույգ փաստերի հիման վրա: