Բացել լրահոսը Փակել լրահոսը
b493205
A A
Պաշտոնական

Կոտայքի մարզպետի առաջարկը

Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ: Այդ մասին հայտնում են մարզպետարանից։

Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շինարարության թույլտվությունների տրամադրումից: