Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը պարգևատրվել է Պատվո շքանշանով

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը պարգևատրվել է Պատվո շքանշանով.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Ջոզեֆ ԴՈՈՒԼԻՆ (ԱՄՆ) պարգևատրել Պատվո շքանշանով։ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»։