Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստ եմ ցանկացած տիպի վեթթինգի․ԲԴԽ նորընտիր անդամ (տեսանյութ)

Քաղաքականություն

 «Պատրաստ եմ ցանկացած տիպի վեթթինգի, հրապարակայի՞ն, թե՞ իրավասու մարմնի կողմից»,- այս մասին դատավորների ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ, դատավոր Ռուբեն Վարդազարյանը։

Նորընտիր մյուս ԲԴԽ անդամը՝ Մեսրոպ Մակյանն էլ հավելեց, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում վեթթինգի վերաբերյալ քննարկում չի եղել։

«Դատավորները չէին պատրաստվում վեթթինգի ենթարկել ԲԴԽ անդամի հավակնություն ունեցող դատավորներին», - ասաց նա։