Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տավարացյանը կա՛մ պետք է աշխատի, կա՛մ պնդի իր հրաժարականը. Երվանդ Խունդկարյան (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը այսօր՝ դատավորների ընդհանուր ժողովում երդում տվեց 9 ամիս առաջ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու առթիվ։

Ժողովից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Նախշուն Տավարացյանը երդում տալով ապահովեց դատավորական համայնքի համերաշխության սկզբունքը։ «Երբ Բարձրագույն դատական խորհուրդը նիստ կհրավիրի տիկին Տավարացյանը կա՛մ պետք է աշխատի, կա՛մ պնդի իր հրաժարականը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը Բարձրագույն դատական խորհուրդի անդամ ընտրվել էր դեռ 2018թ․նոյեմբերի 8-ին, սակայն նա չէր ցանկացել երդում տալ և հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ-ին։