Բացել լրահոսը Փակել լրահոսը
66607535_639794626520689_959156657797988352_n
A A
Քաղաքականություն

Դատավորների ընդհանուր ժողովը Վահե Գրիգորյանի նամակին չի անդրադարձել (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նակակին անդրադարձ չի կատարվել:

Այս մասին դատավորների ժողովից հետո ասուլիսի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: «

Պարոն Գրիգորյանի կողմից դատավորների ընդհանուր ժողովին հասցեագրված նամակը ուղարկվել է բոլոր դատավորներին և այսօր որոշվեց, դատավորները կծանոթանան խնդրին, եթե կունենան որևէ կարծիք, ապա այդ կարծիքները կուղարկեն ամփոփման, որից հետո նոր դատավորնեի ընդհանուր ժողովը կորոշի ինչ կերպ պետք է արձագանքել այն բոլոր դիմումներին, որոնք այսօր քննարկվեցին՝ ընդ որում, այդ դիմումները վերաբերում էին թե՚ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի հրաժարականին, թե՚ տիկին Տավարացյանի երդմնակալության հարցին և թե՚ Վահե Գրիգորյանի նամակին»-ընդգծեց նա:

Երվանդ Խունդկարյանը ժամկետներ չնշեց, թե երբ դրանց անդրադարձ կլինի: