Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Բարձրագույն դատական խորհրդի եւս 2 անդամների անունները (տեսանյութ)

Քաղաքականություն

Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ Բարձրագույն դատական խորհուրդի 2 անդամ ընտրվեցին դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը:

Այս մասին ժողովից հետո լրագրողներին ասաց դատավոր Դավիթ Բալայանը: Նշենք, որ ավելի վաղ՝ դատավորների ընդհանուր ժողովին ԲԴԽ անդամի պաշտոնում երդվել էր դատավոր Նախշուն Տավարացյանը:

Իր՝ ԲԴԽ-ը անդամ չընտրվելը Դավիթ Բալայանը պայմանավորեց նրանով, որ դատավորները չվստահեցին, նա կշարունակի լինել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատավոր: Ի դեպ, Դավիթ Բալայանը դեմ էր, որ Նախշուն Տավարացյանը երդվել է ԲԴԽ անդամի պաշտոնում: «Ես բացասական եմ ընդունում այդ որոշումը, երբ տիկին Տավարացյանը մոտեցավ ամբիոնին երդվի, ես դուրս եկա դահլիճից: Ես գտնում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ պարտավոր էր երդվել, բայց ինքը հրաժարվել էր ստանձնել պարտականությունըձ Ինքը անորոշության մեջ է թողել դատական համակարգը»,- ասաց նա: