Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վեց ընտանիք բնակարան կորցնելու վտանգի առջև է կանգնած (տեսանյութ)

Երևանի Վարդանանց 109 հասցեի բնակիչ Արմենուհի Գաբրիելյանն ու Սասունցի Դավիթ 40 հասցեի բնակիչ Վերգինե Ղազարյանը կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Գաբրիելյանը պատմեց, որ իր սանիկի խնդրանքով իրենց անունով «ՎՏԲ» բանկում ոսկու գրավադրում են ձևակերպել: Գրավադրման լուծարվելուց հետո բանկից տեղեկացրել են, որ  30 տոկոս տոկադրույքով վարկ է ձևակերպված իրենց անունով։

Վարդանանց 109-ի բնակչի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել դրանից՝ նշելով, որ դա կազմակերպել են բանկի աշխատակիցները: Նա հավելեց նաև, որ բացի իրենից՝ այս հարցով ներգրավված ևս 5 ընտանիք կա, և որ նրանք էլ բնակարան կորցնելու վտանգի առջև են կանգնած:

Մանրամասները՝ տեսանյութում