Բացել լրահոսը Փակել լրահոսը
f55c4b489a8530_55c4b489a8913.thumb
A A
Քաղաքականություն

Հայաստանցիները կարող են մինչեւ 90 օր մնալ Չինաստանում՝ առանց վիզայի

Չինաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզան կազատականացվի: Այսօր կառավարությունն ընդունեց ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին  համաձայնագիրը վավերացնելու մասին  նախագիծը:

Հիմնական զեկուցողը  ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն էր:  Նա նշեց, որ  Չինաստան այցի ընթացքում  է համաձայնությունը ձեռք բերվել. «Համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից»:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ  Չինաստանի հետ ՀՀ  միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես՝ զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով:

Արտակ Ապիտոնյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջին վեց ամիսների տվյալներով՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: