Բացել լրահոսը Փակել լրահոսը
66909189_2532458746765370_5082386697170190336_n
A A
Քաղաքականություն

Լեհերը կարծես տեղյակ չէին, որ Հայաստանում հեղափոխություն է եղել. Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին չի գոհացրել Վարշավա այցելությունը: Ազգային ժողովի  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հուլիսի 2-4-ը  մեկնել է Վարշավա, որտեղ հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

«Հիասթափված պիտի խոսեմ մեր վարած խորհրդարանական դիվանագիտության մասին, որովհետև կարծում եմ, որ Եվրամիությունը և դրա անդամ երկրների հետ աշխատանքը պատշաճ չի կատարվում խորհրդարանի մակարդակով, ինչպես նաև  արտաքին քաղաքական  գերատեսչության: Լեհաստանը այդ իմաստով փայլուն օրինակ է չկատարված աշխատանքի»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա:

Արման Բաբաջանյանը լեհ գործընկերների հետ հանդիպումներից տպավորություն է  ստացել, որ լեհերը տեղյակ չէին, որ Հայաստանում իշխանություն է փոխվել:

 «Անկեղծ ասաց  մեր համատեղ նիստի որոշ դրվագներից տպավորություն ստացա, որ լեհերը տեղյակ չէին, որ Հայաստանում հեղափոխություն է եղել և իշխանություն է փոխվել: Նրանք շարունակում էին ի դեմս մեզ, տեսնել մարդկանց, որոնք ուղիղ կապ ունեն նախկին իշխանության հետ, ասենք՝ Ռուբեն Ռուբինյանի փոխարեն կարծես նստած էր Արմեն Աշոտյանը և հռետորաբանության և տեքստերի փոփոխություն չէի նշմարում: Թեև մեր տեքստերը ուղեկցվում էին այն փոփոխությունների համատեքստում, որոնք տեղի էին ունեցել 2018 թվականին»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը:

 Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա պատգամավորն այս հարցում նույնպես լավատեսորեն չի տրամադրված: Նա նշեց, որ վիզաների ազատականացման հետ կապված՝ լեհերը Հայաստանին չեն պաշտպանելու:

 «Շատ կոնկրետ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության հանձնառությունների վերաբերյալ  և այն սպասումները, որ մենք ունենք արագության մասով, դրանք ուղղակի տեղին չեն, պիտի սպասումները զուսպ լինեն»,- նկատեց նա: