Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Փոփոխություններ կան, բայց չկա նախկին տարիների փայլը». Ռազլոգովը՝ «Ոսկե Ծիրանի» մասին (տեսանյութ)

«Քաղաքական իրավիճակի փոփոխությունը, անշուշտ, իր ազդեցությունն է թողել նաև կինեմատոգրաֆիայի վրա:

«Ոսկե ծիրանը» ապրում է անցումային շրջան, և կարծում եմ՝ պատահականություն չէ, որ փառատոնի կատալոգում հիմնադիրների և երիտասարդ կազմի «կոմբինացիան» հենց ինքնին որոշակի խաղարկային բնույթ ունի:

Փոփոխություններն ու երիտասարդ շունչը նկատելի են: Ավելի շատ  են էքսպերիմենտալ ֆիլմերը, սակայն իմ կարծիքով,  չկա նախկին տարիների փայլը»,- ասել է «Ոսկե ծիրանի» ամենամյա պատվավոր հյուր, հայտնի կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե նրա կարծիքով ինչ նկատելի փոփոխություններ է կրել փառատոնն այս տարի:

 

Մանրամասն՝ տեսանյութում