Բացել լրահոսը Փակել լրահոսը
19540985
A A
Մշակույթ

«Սուսերով պարի» պրեմիերան՝  Գյումրիում (տեսանյութ)

«Գայանե» բալետի, որն առաջին խմբագրությամբ կոչվում էր «Երջանկություն», հանրահայտ «Սուսերով պարը» Արամ Խաչատրյանը գրել է ութ ժամում: Եվ հենց այս պարի ստեղծման պատմությունն է Յուսուպ Ռազիկովի ֆիլմի հենքը:

«Ֆիլմում բացահայտված են փաստեր, որոնց մասին հայտնի չէր անգամ կոմպոզիտորի կնոջը»,- նշեց ֆիլմի ռեժիսորը: Արամ Խաչատրյանի դերում նկարահանվել է Մոսկվայի Ֆոմենկոյի անվան ստուդիայի երիտասարդ դերասան Համբարձում Կաբանյանը:

Գյումրիում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մեկնարկել է «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում»-ը , որն  իրականացվում է Հայաստանում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Գյումրիում կցուցադրվի ութ ֆիլմ: Բացման ֆիլմը՝ Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարն» էր, որին ներկա էին ռեժիսորն ու գլխավոր դերակատարը:

Մանրամասն՝ տեսանյութում