Բացել լրահոսը Փակել լրահոսը
981236
A A
Քաղաքականություն

Անդրեա Վիկտորինն առաջադրվել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Անդրեա Վիկտորինին առաջադրել է որպես Հայաստանում ԵՄ նոր դեսպան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի կողմից դեսպանի հավատարմագրերն ընդունելուց հետո նա կփոխարինի ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին։

Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է  Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը: