Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վստահեցմամբ` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ կապված ոչ մի արտառոց բան չկա:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եկել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու պահը:

«Ոչ մի խնդիր չկա, ինքը դրա բացատրությունը տվել է, կգա, իրենից անձամբ կլսեք, թիմում ոչ մի խնդիր չկա»,- ընդգծեց նա Գագիկ Ծառուկյանը։

Նա անդրադարձավ նաև լրագրողական կազմակերպությունների շաբաթներ առաջվա հրապարակմանը, թե նա պիտի հրապարակային ներողություն խնդրի այն լրագրողներից, որոնց վիրավորել է։

«Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ ուզում եք Ծառուկյանին հունից հանել, ես ձեր բոլորի ցավը տանեմ, եթե դուք ինձ լիարժեք հարց տաք, ես ձեզ կպատասխանեմ»,- լրագրողներին ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց՝ այնուամենայնիվ ներողություն կխնդրի՞ լրագրողներից, թե՞ ոչ։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց՝ ճգնաժամ չի նկատում Սահմանադրական դատարանում.

«Ոչ մի բան էլ չեմ նկատում, մարդիկ չպետք է քնեն, վեր կենան, ու ամեն մեկը մի եզրակացություն ասի»,- շեշտեց ԲՀԿ ղեկավարը։