Բացել լրահոսը Փակել լրահոսը
shtap ognutyun
A A
Պաշտոնական

Վրաստանում վթարից տուժվածները տեղափոխվել են Հայաստան

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով այսօր տեղափոխվել են համապատասխան բժշկական կենտրոններ:

Տուժածներ Լ.Մ.-ն (ծնված 2002 թ.) և Մ.Մ.-ն (ծնված 2005 թ.) տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Լ.Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Մ.Մ.-ինը՝ միջին ծանրության:

Մ.Մ.-ն (ծնված 1988 թ.) տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: