Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը համաձայն չէ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն տեսակետի հետ, որ Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ։

«Պետք է բերվեն փաստեր, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, որը մենք կարող էինք որակել որպես Սահմանադրական ճգնաժամ»։

Ըստ նրա՝ բնական որևէ զարգացում դրան չի հասցրել։

Անդրադառնալով ՍԴ «անդամ» և «դատավոր» բառերի հետ կապված վիճարկումներին՝ Դանիելյանն ասաց, որ թե՛ Սահմանադրական դատարանի անդամներ լինեն, թե՛ դատավոր, իրականացնում են արդարադատություն, ինչն արդեն իսկ բավական է։

«ՍԴ անդամների մի մասը ստացել է դատավորի բարձրագույն դասի աստիճան։ Աստիճան, ինչը ժամանակին շնորհվել է Վճռաբեկ դատարանի անդամներին»,- նշեց իրավաբանը։

ԲԴԽ  նախկին անդամը նույնպես այն կարծիքին է, որ վեթինգ իրականացնող մարմինը պետք է լինի Բարձրագույն դատական խորհուրդը, ինչպես նախկինում։ Իսկ թե ԲԴԽ անդամներին ո՞վ պետք է վեթինգի ենթարկի, նա ասաց, որ կրկին նույն կառույցը։

Ըստ Գևորգ Դանիելյանի՝ անցումային արդարադատության անհրաժեշտություն նույնպես չկա։

Մանրամասները՝ տեսանյութում