Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Գլխավոր

Պարզապես պատվաստվելով՝ կարող ենք կանխել քաղցկեղի մի քանի տեսակ. մասնագետ

Հայաստանում հակապատվաստումային ալիքը Լոս Անջելեսից վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեպիլյանին զարմացնում է: Բժշկության պատմության մեջ, ըստ նրա, կարելի է երկու մեծագույն  ձեռքբերում առանձնացնել՝  հակաբիոտիկներն ու պատվաստումները:

«Դա շատ վտանգավոր ալիք է, մենք փոքր երկիր ենք եւ կարող ենք մի քանի պատվաստումներով մեր փոքր երկիրը պաշտպանել: Վարակիչ հիվանդությունները, որոնց դեմ կարող ենք պատվաստվել, մինչեւ անգամ քաղցկեղ են առաջացնում: Այդ պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ, կոկորդի,  մաշկի քաղցկեղ եւ այլն: Եւ պարզապես պատվաստվելով՝ այդ քաղցկեղը կարող ենք կանխել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վիգեն Սեպիլյանը:

Մասնագետի խոսքով՝ թյուր են այն կարծիքները, որ պատվաստումները կարող են աուտիզմ առաջացնել, բազմաթիվ գիտահետազոտություններ ցույց են տվել, որ այդ մտահոգությունները ճիշտ չեն: