Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար նախնական 19-21մլն դոլար է պետք. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Նորագավիթի ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու՝ վարչապետի տված հանձնարարականը ընթացքի մեջ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, որը մասնակցում էր դատախազության 101-րդ տարեդարձին։

«Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքսատան ֆունկցիան, այլև ընդգրկուն գործառույթներ։ Մեկնարկը արդեն տրվել է»,- ասաց Դավիթ Անանյանը։

 Թե ե՞րբ պատրաստ կլինի այն, ՊԵԿ նախագահը ժամկետներ չնշեց, բայց վայրն արդեն  ընտրվել է։ Շենքի կառուցումը կիրականացվի  դրամաշնորհների, դոնորների և վարկային միջոցներով։ Նախնական հաշվարկով՝ 19-21 մլն դոլար անհրաժեշտ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։