Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բոլորը նորմալ լծված են գործի. Սյունիքի մարզպետը` համայնքապետերի աշխատանքի մասին (տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի խոսքով՝ իր ղեկավարած մարզում ամեն ինչ կառավարելի է։

«Ես չեմ բացառում դեպքեր, որ հնի իներցիան գործում է, բայց ներկայումս բոլորը նորմալ լծված են գործի».- ասաց Պողոսյանը՝ համայնքապետերի աշխատանքի մասին ընդհանուր գնահատական տալով։

Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը երեկ միայն 65 անձ բերման ենթարկել է Սյունիքի մարզից և հարցադրմանը, թե արդյո՞ք նրանց մեջ կան «սևազգեստ» մարդիկ, պատասխանեց, որ այդ հարցերը պետք է ուղղվեն իրավապահ մարմիններին։

Անդրադառնալով Մեղրու ազատ տնտեսական գոտու վերաբերյալ հարցին՝ Պողոսյանն ասաց, որ այդ գոտու հողերի հետ կապված քերական գործեր կան հարուցված, և դրանցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ՝ և՛ տեղական, և՛ նույնիսկ ավելի բարձր։ Սյունիքի մարզպետն ասաց, որ ոչ բոլոր ներդրումներն են կապված հողատարածքների հետ։

«Չկա մեկը, որ կարողանա որևէ ներդրողի խոչընդոտել»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ավելորդ վարչարարությունները և բյուրոկրատական քաշքշուքներն այս հարցերում բացառված են։

Սյունիքի մարզպետը կոչ արեց, որ եթե կան ներդրողներ, որոնք խնդիրների են դեմ առել, կարող են գնալ իր մոտ։

Տեսանյութը՝ 24TV-ի