Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130614
A A
Քաղաքականություն

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆիմ Գասպարյանը:

«Մեր գործընկերները՝ պարոն Թունյանը և պարոն Կարապետյանը, առաջարկում են 55 հազարից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 63 000 դրամի, և հիմնավորումն այն է, որ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով 63 550 դրամ է, և ինքը փոփոխվող մեծություն է»,- ասաց Գեմաֆիմ Գասպարյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչև պատգամավորների ներկայացրած նախագիծը՝ իրենք 3 ամիս առաջ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային  ինստիտուտին պատվիրել էին հետազոտութուն, որպեսզի կարողանան նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել, և 4 մեթոդով իրականացրել են այդ հետազոտությունը։

«Մեք առաջարկում ենք, որ մեր նախագիծը ոչ թե 63 000-ի դրական կարծիք տանք, այլ  տանք 68 000 դրամի: Հետո, երբ որ նախագիծը ԱԺ-ում կքննարկվի, մենք լինելու ենք հարակից զեկուցողներ: Կաշխատենք մեր գործընկերների հետք վերջնական փաթեթերի վրա»,- ասաց փոխնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ գործնական խնդիր են  լուծում՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելով, և  ի՞նչ է դա փոխում մարդկանց կյանքում:

Ի պատասխան՝ Գեմաֆիմ Գասպարյանն ասաց, որ  ուղիղ փոխելու իմաստով՝ շուրջ 45 000-ը մասնավոր ոլորտում և 35 00-ը պետական ոլորտում ստանում են նվազագույն ամսական աշխատավարձ, և  այդ մարդկանց աշխատավարձերը միանգամից 23-24 տոկոսով ավելանում է: