Բացել լրահոսը Փակել լրահոսը
shekvetiliaqcia
A A
Քաղաքականություն

Իվանիշվիլիի տան մոտ հացադուլ հայտարարածներից մեկը կորցրել է գիտակցությունը. Aliq.ge

Շեկվեթիլիում, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը կորցրել է  գիտակցությունը, գրում է aliq.ge-ն։

Նա բուժօգնության կարիք է ունեցել: Այս պահին, առողջական վիճակը բավարար է:

«Դեռևս երեկ խնդրեցինք ոստիկաններին, որ շտապօգնություն կանչեն: Արձագանք չկար: Այնտեղ, որտեղ հացադուլ է անցկացվում, պետք է միշտ շտապօգնության մեքենա լինի»,- հայտարարել է հացադուլավորներից մեկը՝ Գիգա Նագերվաձեն:

Նշենք, որ հացադուլավորները պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: