Բացել լրահոսը Փակել լրահոսը
65156775_1418294858313119_2082270140182822912_n
A A
Պաշտոնական

Վրաստանում ձերբակալված հայ վարորդն ազատ է արձակվել

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով։