Բացել լրահոսը Փակել լրահոսը
45881_b
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում

Հունիսի 26-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ժամը 20:07-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին, մարվել՝ 21:18-ին:

Այրվել են ինքնաշեն փայտյա տնակը (8 քմ), հարակից ծածկի փայտյա կառուցատարրերը և 1 հա խոտածածկույթ: