Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը, որպես փսիխոանալիտիկ, հայտնի չէ աշխարհի գիտությանը. Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը պիտի կալանավորվի, ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նշում է՝ սրանով անմեղության կանխավարկածը չի խախտում՝ քաղաքական հայտարարություն է անում, որն արել էր դեռևս 2008-ի մարտի մեկից հետո։

Պնդում է՝ երկրի նախկին ղեկավարը վաղուց արդեն քաղաքական գործիչ չէ՝ դադարեց այդպիսին լինել այն պահից սկսած, երբ պաշտոնն օգտագործեց՝ հարստանալու, երկիրը կեղեքելու համար։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն, անդրադառնալով Արցախը Հայաստանի իշխանությունների համար բեռ լինելուն ու նմանատիպ այլ ձևակերպումներին, որևէ ապացույց չնշեց։ Երկրորդ նախագահի խոսքերն, ըստ նրա, հիմնված էին միայն սեփական փսիխոանալիզի վրա։

Հարցազրույցում նախկին նախագահը հայտարարել էր նաև, որ  90-ականները Հայաստանում թալանի ժամանակներ էին։ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ դրանով Ռոբերտ Քոչարյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, քանի որ այդ տարիներից հետո հենց ինքն է եղել երկրի նախագահ և պատասխանատվության  չի ենթարկել մեղավորներին։

Մանրամասները՝ տեսանյութում։