Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ամեն անգամ կալանավորվելուց առաջ պարոն Քոչարյանը հարցազրույց է տալիս. Սուրեն Սահակյան (տեսանյութ)

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը օրինաչափություն է նկատել՝ Ռոբերտ Քոչարյանը յուրաքանչյուր կալանավորումից առաջ հարցազրույց է տալիս։ Իսկ հարցազրույցների բովանդակությանն անդրադառնալով՝ խորհուրդ է տալիս «Քոչարյանի մտքի գոհարներն առանձնապես բանի տեղ չդնել»։ 

Քաղաքական գործիչը վստահ է՝ հեղափոխությունն ավարտված չէ, հեղափոխական օրակարգը պետք է առաջ տանել։

Նա ասում է՝եթե հեղափոխությունն ավարտված լիներ, այժմ ինքը քաղաքական ավելի մեծ ակտիվություն չէր ցուցաբերի։

Ըստ Սուրեն Սահակյանի՝ տնտեսական հեղափոխությանն ուղղված պետության քայլերը չեն հանգեցնելու ցանկալի արդյունքի։ Դատաիրավական նման բարեփոխումների ճանապարհն էլ չի տանում արդար դատարանի ստեղծմանը։

Այնուամենայնիվ, վեթթինգի կիրառումը նա ճիշտ է համարում։