Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս Հարկային օրենսգիրքը չի ձևավորում ներդրումային միջավայր. ԼՀԿ պատգամավոր (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար ներկայացրել է 1 տասնյակից ավելի առաջարկություններ, դրանցից ընդունվել է միայն 3-ը, այն էլ, ըստ պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ մասնակի:

Խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ առաջիկա 3 տարիների ընթացքում ակցիզային հարկը կբարձրանա 3 տոկոսով, ինչը կհանգեցնի վառելիքի հարկային բեռի ավելացմանը, մասնավորապես՝ բենզինի, սեղմված բնական գազի և դիզելային վառելիքի համար:

Այս մասով խմբակցության առաջարկությունը մերժվել է: «Այս Հարկային օրենսգիրքը չի լուծում կարևորագույն հարցեր, չի ձևավորում այնպիսի ներդրումային միջավայր, որի պարագայում ներդրողը միանշանակ որոշում կկայացնի՝ հօգուտ Հայաստանում ներդրումների կատարման: Մեզ պետք է նոր Հարկային օրենսգիրք, սա է պատճառը, որ մենք դեմ ենք այս նախագծին»,- ասաց նա: