Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունի դատարանից (տեսանյութ)

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը  սպասելիքներ չունի դատարանից, որը վաղը՝ հունիսի 25-ին կհրապարակի դատական վճիռ, կապված բողոքների վերաբերյալ։։

 «Այդ սցենարը նախագծված էր,  լսել մեղադրող կողմին, այս  գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին, ու հետո զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին՝ իր տեսակետը ներկայացնելուց։ Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա  համար անհասկանալի է, թե ինչու էին դատավարությանը մասնակցում Մարտի 1-ի 10-ը սպանվածների հարազատները։  Չէ որ այդ դատավարությունը կապված չէր 10 սպանությունների հետ, նման կարծիք է հայտնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։

 «Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած։ Եվ ոչ մեկը՝ ոչ միայն ինքը, այլև իր մասնագիտական շփման մակերեսում երբեք չի լսել և չի պատկերացրել, որ նման բան ընդհանրապես հնարավոր է։ Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի պետություններում, որտեղ դեռ խուլ գյուղերում մարդիկ են ուտում, այդպիսի բաներ չեն անում։ Ուղղակի չլսված, արտառոց երևույթ է և բնութագրում է այսօրվա իշխանություններին», – մեկնաբանել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քորաչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: