Բացել լրահոսը Փակել լրահոսը
babken
A A
Քաղաքականություն

Զգում եմ, որ լավ առաջարկներ եք արել, որոնք ընդունվել են, բայց վերջում սրտի ցավով դեմ եք քվեարկելու. Թունյանը` ԼՀԿ-ական պատգամավորներին

 Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ նախատեսվում է ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն ավելացնել 3%-ով:

 «Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումներին շարունակվել են մասնագիտական քննարկումներն առանձին կարևոր թեմաների շուրջ: Վերանայվել են ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիզենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Մեր գնահատամամբ, որոշակիորեն խաթարված էին համամասնությունները: Եվ ստացվել էր, որ ֆիսկալ քաղաքականության հետ խաչվել էր մեկ այլ խնդիր: Եվ հիմնական բեռն ընկել էր փոխանակման կետերի և գրավատների վրա»,-ասաց Պողոսյանը:

Փոխնախարաի խոսքով, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկությամբ, կարգավորել է հյուրատներում կազմակերպվող հանրային սննդի հարցը: Առաջարկությունն ընդունվել է: «Ենթադրվում էր, որ հյուրատունը կարող է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում: Պատգամավորը մտահոգություն ուներ, որ եթե չենք նշում ուղղակիորեն հանրային սննդի մասին, միգուցե ռիսկեր առաջանան այն առումով, որ միգուցե նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի կազմակերպումը կարող է պատճառ հանդիսանալ, որ տյվալ տնտեսավարող սուբյեկտը դուրս մղվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից»,- պարզաբանեց Պողոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ դիմելով ԼՀԿ պատգամավորներին, նշեց. «Ես զգում եմ, որ դուք ահագին լավ առաջարկներ եք արել, որոնք ընդունվել են, բայց վերջում սրտի ցավով դեմ եք քվեարկելու Հարկային օրենսգրքի փաթեթին»:

Այլ պատգամավորներ նույնպես առաջարկներ կատարել են, որոնք ևս տեղ են գտել Հարկային օրենսգրքի փաթեթում: